211652_close_icon

Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

views-count1770 դիտում article-date 11:01 26-11-2019
Նոյեմբերի 25-ին, ժամը 17:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից Տաթևի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ): Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը:

Նմանատիպ նյութեր