211652_close_icon
views-count20021 դիտում article-date 22:11 03-03-2023

Պարզվել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին՝ Տեղ գյուղի վարչական տարածքում, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. դիերը դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարրի 28-ին Ստեփանակերտ Գորիս ավտոճանարհի 85-րդ կմ հատվածում  տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , պարզվել է, որ մահացածները Արցախի Հանրապետության բնակիչներ 49-ամյա Ավետիք Օսեյանն է և 21-ամյա Հայկազ Առաքելյանը:

Ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան վարել է Ա. Օսեյանը և վթարը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, ժամը 21:00-ի սահմաններում, իսկ տեղի ունեցած վթարի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է Տեղ գյուղի բնակիչ 28-ամյա Ա. Շեգունցը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան մոտ 350 մետր գլորվերով, հայտնվել էր ձորում։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները մետաղի ջարդոնի վերածված Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էին 2 դի։ Փրկարարները փորձում  էին հատուկ տեխնիկայի օգտագործմամբ դիերը դուրս բերել։ Ավտոմեքենային մոտենալը բավականին դժվարանցանելի էր։ Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ, մեծ դժվարությամբ էին մոտեցել ավտոմեքենային։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր