Մոսկվայում հզոր փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. կա 40 տուժած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
Այսօր՝ մայիսի 29-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի տարբեր շրջաններում ամպրոպ է որոտացել, որին ուղեկցել են հորդառատ անձրևն ու փոթորիկը։ Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ուժգին քամին տապալել է բազմաթիվ հաստաբուն ծառեր, քշել շենքերի տանիքներ, ավերել շինություններ:
Փոթորկից տուժած 40 քաղաքացի հոսպիտալացվել է, առնվազն 8 մարդ զոհվել է:
Զոհերի և տուժածների մասին տեղեկությունները թարմացվում են:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ հորդառատ անձրևը և ամպրոպը կշարունակվեն ամբողջ գիշեր:
[b]****
19:20[/b]
Այս պահին Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհերի թիվը կազմում է առնվազն 11 մարդ, ընդ որում՝ 1 երեխա, կա 70 տուժած:
[b]***
20:30[/b]
Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհերի թիվը կազմում է 12 մարդ, կա 100-ից ավելի տուժած: Մոսկվայի հիվանդանոցներում հերթեր են գոյացել՝ օգնության դիմած տուժածներից, որոնց մեծ մասը ունի գանգուղեղային տրավմաներ՝ ուժգին քամուց տապալված ծառերի հետևաքով: