«Ոսկե մորին» ներկայացրել է 2017-ի վատագույն ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան «Ոսկե մորի» հակամրցանակի կազմակերպիչները հայտնել են 2017 թվականի վատագույնը ֆիլմը: Այն դարձել է ռեժիսոր Տոնի Լեոնդիսի «Էմոջի ֆիլմը»:
Կինոնկարը հակամրցանակը ստացել է վատագույն սցենարի համար, իսկ Լեոնդիսը ճանաչվել է վատագույն ռեժիսորը:
Նախորդ տարվա վատագույն ֆիլմի կոչմանը հավակնում էին նաև «Մալիբուի փրկարարները», «Հիսուն երագներից ավելի մուգ», «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» և «Մումիան»:
Տղամարդու վատագույն դերի համար հակամրցանակին արժանացել է Թոմ Քրուզը, որը խաղացել է «Մումիայում», իսկ կնոջ վատագույն դերի հակամրցանակը ստացել է Թայլեր Փերին՝ «Հելոուին Մեդեի-2» ֆիլմում իր դերի համար: