«Լիվերպուլ»-ը իր պատմության երկրորդ վատագույն արդյունքն է ցույց տվել Պրեմիեր լիգայի 12 տուրից հետո. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլ»-ը արտագնա մրցավեճում 1:3 հաշվով պարտություն կրեց «Քրիստալ Պելաս»-ից:
«Կարմիրները» 12 տուրից հետո իրենց ակտիվում ունեն 14 միավոր և մրցաշրային աղյուսակում զբաղեցնում են 12-րդ տեղը: Այդպիսով «Լիվերպուլ»-ը պատմության ընթացքում երկրորդ վատագույն արդյունքն է ցույց տվել Պրեմիեր լիգայի 12 տուրից հետո: 1992/93 մրցաշրջանում մերսիսայդյան ակումբը 12 տուրից հետո վաստակել էր 13 միավոր: