Պեպ Գվարդիոլա. Մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է արել Կոնտեն Անգլիայում
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել իր գործընկերոջ՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի աշխատանքը:
«Կարծում եմ, Կոնտեն իր հետքը կթողնի անգլիական ֆուտբոլում: Ես վստահ եմ դրանում: Հնարավոր է, մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է Անտոնիոն արել պրեմիեր-լիգայում:
Կոնտեն գրոհելու նոր ոճ ներմուծեց՝ հինգ խաղացող ետևում: Բազմաթիվ թիմեր, նույնիսկ «Արսենալը», շատ բան յուրացրին այդ ոճից:
Տակտիկական առումով՝ Անտոնիոն վարպետ է: Նա փայլուն էր կատարում դա Իտալիայի հավաքականում և «Յուվենտուսում», ասել է Գվարդիոլան: