Պեպ Գվարդիոլա. Մեզ մի ասեք, թե ինչ կազմ խաղադաշտ դուրս բերենք
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ակումբները պետք է բոլոր մրցաշարերում ուժեղագույն կազմերով խաղան:
«Մենք ընդունում ենք մրցաշարերի ժամանակացույցը և յուրաքանչյուր 2-3 օրը կայացող հանդիպումները, սակայն մի ասեք մարզիչներին, թե ինչ կազմ դուրս բերեն: Դա մեր աշխատանքն է:
Նրանք իրենց աշխատանքն են կատարում, մենք դա ընդունում ենք: Նրանք ժամ են նշանակում, մենք խաղում ենք: Սակայն պետք է ասել, թե որ ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս բերենք», ասել է Գվարդիոլան:
Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ Անգլիայի Գավաթում «Շրուսբերիի» հետ երկրորդ հանդիպմանը խաղալու է թիմի երիտասարդական կազմը: Սրա համար գերմանացի մասնագետը քննադատության ենթարկվեց, սակայն ակումբը Կլոպին զորակցություն հայտնեց: