211652_close_icon
views-count1268 դիտում article-date 22:50 08-02-2022

Պեպ Գվարդիոլա. Տուգանելու եմ կոկտեյլ-բար այցելած ֆուտբոլիստներին, որ ինձ չեն հրավիրել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հումորով է արձագանքել է թիմի ֆուտբոլիստներ Ջեկ Գրիլիշի, Կայլ Ուուքերի և Ռիյադ Մահրեզի մասին հարցին:
 
Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ խաղացողներն այցելել են Մանչեսթերի Albert’s Schloss կոկտեյլ-բար:
 
«Ես խիստ հիասթափված եմ, քանի որ նրանք ինձ չեն հրավիրել և դա ինձ դուր չի գալիս: Հաջորդ անգամ, հուսով եմ, ինձ կհրավիրեն:
 
Տեսանյութից պարզ չէ, թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել: Միասին ընթրում են, սթափ են, վայելում են ժամանակը, որն անցկացնում են թիմակիցների և ակումբի աշխատակիցների հետ: բայց նրանք տուգանվելու են, որ ինձ չեն հրավիրել»:

Նմանատիպ նյութեր