Արսեն Վենգեր. Մխիթարյանին և Օբամեյանգին դեռ ժամանակ է պետք
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո աջակցել է Հենրիխ Մխիթարյանին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
«Նրանց ադապտացվելու համար ժամանակ է անհրաժեշտ: Յուրաքանչյուր պարտությունից հետո դու քննադատության ալիքի տակ ես ընկնում: Այդ խաղացողները բոլորովին վերջերս են միացել թիմին: Վստահ եմ, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի:
Ես զգացի, որ այս հանդիպումը շատ ինտենսիվ ստացվեց: Ֆիզիկայի տեսանկյունից մենք միգուցե այս մրցաշրջանում լավագույն խաղը ցուցադրեցինք: Երկու թիմն էլ խաղադաշտում շատ ուժեր ծախսեցին:
Գիտեի, որ առաջին խաղակեսը բարդ է լինելու: Մրցակիցը օգտվեց պաշտպանությունում մեր բոլոր թուլություններով», ասել է Վենգերը:


