Արսեն Վենգեր. Հուսով եմ, որ Կասորլան դեռ կխաղա «Արսենալում»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան դեռ կխաղա թիմի կազմում:
«Սանտին հայտավորված է Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆում: Ես չգիտեմ, թե վերջին վիրահատությունից հետո որքան հեռու է նա վերադարձից, ես նրա հայտավորել էի, քանի որ այնտեղ դատարկ տեղ կար:
Հույս ունեմ, ու ցանկանում եմ նրան պայքարելու ուժ տալ, որպեսզի նա վերադառնա խաղադաշտ», ասել է Վենգերը:
Նշենք, որ Կասորլան ոտքի ջլերի վնասվածքների պատճառով չի խաղում 2016 թվականից: Այս ընթացքում նա 10 անգամ վիրահատության է ենթարկվել: