11466 դիտում
08:59 02-03-2018
Սնանկացող, տուն-տեղ կորցրած մարդկանց թիվը գնալով ավելանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը:
«Ժողովուրդ» թերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկերից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակարաններ:
Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են եւ պարտքի դիմաց մնացել են բանկին: Իսկ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն այս տարվա հունվարին իրականցվել է գրավադրման 1242 գործարք:
Հատկանշական է փաստը, որ ժամանակին եղել են պատգամավորներ, որոնք օրենսդրական առաջարկ են ներկայացրել մարդու վերջին ունեցվածքը ձեռքից չխլելու մասին. ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում հիշել է իր ներկայացրած, բայց եւ մերժված օրինագիծը` արձանագրելով. «Բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2805 դիտում
16:00 21-06-2017
Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը գնալով ավելանում է
13211 դիտում
18:05 10-06-2016
Դեպի Եվրոպա Էկվադորի արտահանման ծավալը գնալով ավելանում է
Այս բաժնից
3058 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2863 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր