211652_close_icon
views-count133111 դիտում article-date 23:10 01-03-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 35 –ամյա մարմնավաճառը կասկածվում է «Բելիսիմո», «Կամար», «Մալիբու» շոգեբաղնիքներում մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ. նա մի քանի քաղաքացիների վարակել է «ՍՊԻԴ»-ով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 123 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակչուհի, 35-ամյա Ս. Կ.-ի նկատմամբ, ով սեռական վարակով վարակված է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ս. Կ.-ն մի քանի ամիս սեռավարակների դեմ բուժում է ստացել Երևան քաղաքում, սակայն բուժման ընթացքում նա 7 տարբեր քաղաքացիների հետ ունեցել է սեռական հարաբերություն, ինչի հետևանքով այդ 7 քաղաքացիները վարակվել են մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով: 2017 թ.-ի դեկտեմբերի 27-ին պարզվել է, որ Ս. Կ.-ն հաշվառված լինելով ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչի վարակակից և նա, քաջ տեղեկացված լինելով այդ մասին, հստակ նախատեսելով հետևանքների առաջացումը, 2016թ-ի նոյեմբերից մինչև 2017 թ-ի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար՝ առանց պահպանակի օգտագործման, բնական ճանապարհով, գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Վ. Հ.-ի հետ: Պարզվել է, որ Վ. Հ.-ն վարակվել է մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 28-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը նախաքննության ընթացքում ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչի շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձոր քաղաքի «Բելիսիմո», «Կամար», «Մալիբու» շոգեբաղնիքներում և հասարակական սպասարկման մի շարք հաստատություններում մի քանի տարի շարունակ՝ համապատասխան գումարի դիմաց, Ս. Կ.-ին հաճախակի տրամադրել են սենյակներ, ով այդ սենյակներում զբաղվել է մարմնավաճառությամբ և նպաստել պոռնկությամբ զբաղվելուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Բելիսիմո» օբյեկտը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին, իսկ «Կամար»-ը և «Մալիբու»-ն շոգեբաղնիքներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր