74787 դիտում
10:59 01-03-2018
Արագածոտնի մարզում թալանել են Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի տունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Արագածոտնի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 28-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Փալիկյանը և հայտնել, որ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև այս տարվա փետրվարի 28-ի ժամը 17։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը։
Հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են ճաղավանդակը, բացել պատուհանն ու այնտեղից գողացել «Սամսունգ» տեսակի հեռուստացույց, անվանական սուր, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, կենցաղային իրեր, հագուստներ և գումար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն դիմած Ա. Փալիկյանն աշխատում է ՀՀ Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարության արդյունաբերության վարչության պետի տեղակալ, իսկ Գ. Ղարիբջանյանը, ով նրա կնոջ հայրն է, աշխատում է Արաբական Միացյակ Էմիրություններում՝ որպես ՀՀ դեսպան։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1413 դիտում
22:35 07-10-2022
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ և լիազոր դեսպան
3101 դիտում
15:03 10-09-2018
ԱՄԷ-ում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ