211652_close_icon
views-count1999 դիտում article-date 12:39 28-07-2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականները որոշ չինովնիկների մոտ ուշ են տեղ հասնում. Ազատության պողոտայից դեպի Տերյան և Սարալանջ տանող ցուցանակը մի քանի ամիս է հեռացվել է, ու չեն բարեհաճում այն տեղադրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շատ հաճախ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ խիստ հանձնարարականներ է տալիս նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը, որպեսզի նրանք ցուցաբերեն հետևողականություն մայրաքաղաքի երթևեկության բարելավման ուղղությամբ, որի մեջ է մտնում նաև այն, որ ճանապարհներին պարտադիր պետք է տեղադրված լինեն երթևեկությունը կարգավորող ցուցանակներ, ինչպես նաև ընթեռնելի լինեն այն ցուցանակները, ինչը ոչ միայն վարորդներին ու հետիոտներին, այլ նաև զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս տեղեկանալ, թե որ հատվածից որ փողոց կարող են մտնել։

Այսօր՝ հուլիսի 28-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ամիս է՝ Երևանի Ազատության պողոտայից դեպի Տերյան և Սարալանջի փողոցներ տանող հատվածում բացակայում է ցուցանակը, որը եղել է անգամ անհիշելի ժամանակներից, մինչդեռ, չգիտես ինչու, ինչ-որ շինարարական կազմակերպություններ աշխատանքներ կատարելուց առաջ ցուցանակը հանել են, ու աշխատանքների ավարտից հետո չեն բարեհաճել տեղադրել։

Հիմա, եթե հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը անարգանքի սյունին գամի պատասխանատուներին, կասեն՝ շինարարների պատճառով մեր վրա է կուժն ու կուլան թափվում, բայց որ շատ արագ պետք է ցուցանակը բերվի նախկին տեսքին, երևի այդ հարցով նորից խառնվի Տ. Ավինյանը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր