ԱՄԷ-ում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2018թ. սեպտեմբերի 6-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության նախաձեռնությամբ, Աբու Դաբիի Ինտերկոնտինենտալ հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը, ով ավելի քան վեց ու կես տարի ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը Արաբական Միացյալ Էմիրություններում:
Ներկա էին ԱՄԷ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄԷ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Ելույթով հանդես եկավ ԱՄԷ ԱԳ փոխնախարար Ահմադ ալ Զահերին, որին հաջորդեց դեսպան Ղարիբջանյանի շնորհակալական խոսքը:
Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն: