Այսօր նրա վաստակը գնահատված է բարձրագույն կոչումներով. նա ՀՀ վաստակավոր բժիշկ է, բարերար, Երևանի պատվավոր քաղաքացի․ սակայն մեզ՝ նրա զավակներիս համար, այդ ամենից վեր ու մեծ մեկ անուն կա՝ Մայր․
Ծնվելուց օրեր առաջ երեխան հարցնում է Աստծուն.
— Չգիտեմ՝ ի՞նչ պետք է անեմ, երբ լույս աշխարհ գամ։
— Քո կողքին հրեշտակ կլինի, նա քեզ ամեն ինչ կսովորեցնի։
— Իսկ ի՞նչ է նրա անունը։
— Կարևոր չէ, թե ինչ անուն ունի։ Դու նրան պարզապես Մայրիկ կանվանես։
Այսօր մորս՝ Սառա Եսայանի հոբելյանն է։
Կյանքում կան մարդիկ, որոնց ներկայությունը չափվում է ոչ թե ապրած տարիներով, այլ նրանց թողած լույսով։
Նրանք իրենց կյանքով դառնում են հենարան ընտանիքի համար, հույս՝ մարդկանց համար, օրինակ՝ սերունդների համար։
Այդպիսին է մայրս։
Նա արցախցի է։
Իսկ արցախցի լինելը մորս դեպքում միայն ծննդավայրի պատկանելություն չէ, այլ բնավորություն է, արժանապատվություն, ներքին ուժ և երբեք չընկրկելու կամք։
Մայրս մարմնավորում է Արցախի մարդու անկոտրում ոգին՝ խաղաղ, համեստ, բայց անսասան։
Ամենադժվար փորձությունների ժամանակ էլ նա մնացել է նույնքան հաստատուն, նույնքան հոգատար ու նույնքան հավատով՝ շուրջը տարածելով վստահություն և ուժ։
Այդ ամրությունն է, որ ամբողջ կյանքում առաջնորդել է նրան՝ թե՛ բժշկի պատասխանատու ճանապարհին, թե՛ ընտանիքում, թե՛ մարդկային հարաբերություններում։
Տասնվեց տարեկանից նա ընտրել է բժշկության ճանապարհը, և արդեն ավելի քան 60 տարի իր գիտելիքը, աշխատանքը, եռանդը, սիրտն ու առողջությունը նվիրել է մարդկանց։
Նրա համար բժշկությունը երբեք պարզապես մասնագիտություն չի եղել. այն եղել է ծառայություն, առաքելություն՝ ցավը մեղմելու, հույս պարգևելու և կյանք փրկելու։
Այսօր նրա վաստակը գնահատված է բարձրագույն կոչումներով. նա ՀՀ վաստակավոր բժիշկ է, բարերար, Երևանի պատվավոր քաղաքացի։
Սակայն մեզ՝ նրա զավակներիս համար, այդ ամենից վեր ու մեծ մեկ անուն կա՝ Մայր։
Հորս՝ երջանկահիշատակ Կառլեն Եսայանի հետ նրանք կառուցել են ոչ միայն ընտանիք, այլ մի ամբողջ աշխարհ՝ սիրո, ազնվության, աշխատասիրության, պատասխանատվության և հայրենասիրության աշխարհ։
Նրանք մեզ կյանք պարգևելուց առավել՝ սովորեցրել են՝ ինչպես արժանապատիվ ապրել, սիրել, արարել, աշխատել և երբեք չկորցնել մարդ լինելու չափանիշը։
Այս ամենի գլխավոր ճարտարապետը մայրս է՝ իր անսահման սիրով, համբերությամբ ու իմաստությամբ։
Այսօր էլ 80-ամյա մայրս շարունակում է ջերմացնել բոլորիս իր արևային ներկայությամբ։
Նրա խոսքը մեզ ուժ է տալիս, ժպիտը՝ վստահություն, հայացքը՝ խաղաղություն։
Եվ այդ անսպառ սիրուց այսօր արդեն սնվում են նաև նրա թոռները:
Սիրելի՛ մայրիկ, քո 80 տարիները պարզապես ժամանակի ընթացք չեն։
Դրանք մի կյանք են, որն ապացուցում է, որ մարդու մեծությունը չափվում է ոչ թե իր մասին ասված խոսքերով, այլ այն սիրով ու բարությամբ, որ թողնում է մարդկանց սրտերում։
Մաղթում ենք քեզ ամուր առողջություն, հոգու խաղաղություն և երկար ու լուսավոր տարիներ։
Թող յուրաքանչյուր նոր օր քեզ պարգևի այն նույն սերն ու ջերմությունը, որ դու ամբողջ կյանքում պարգևել ես մեզ:
Դու մեր ընտանիքի սիրտն ես, մեր ուժի աղբյուրը, մեր հիշողությունն ու մեր շարունակությունը։
Շնորհակալ ենք քեզ՝ ապրեցրած յուրաքանչյուր օրվա, տված յուրաքանչյուր դասի, անքուն յուրաքանչյուր գիշերվա, անսահման սիրուդ և փառահեղ լինելիությանդ համար: