211652_close_icon
views-count1413 դիտում article-date 22:35 07-10-2022

Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու մասին․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 1-ին մասերի.

Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր