2283 դիտում
20:02 28-02-2018
Սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն տրամադրվեց ՔՀԿ-ներին
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիներին փետրվարի 27-ին Գյումրիում սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ հարկային և բիզնես խորհրդատվություն տրամադրեց։
Անվճար փորձագիտական խորհրդատվությունը տրամադրվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մեկ այլ՝ «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպցված աշխատաժողովին։
Հասարակական կազմակերպություններն արդեն հնարավորություն ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։ Եվ այս դեպքում մի շարք գործնական և տեսական հարցեր են առաջանում՝ լիազոր մարմին հաշվետվություններ ներկայացնելու, հաշվապահական հաշվառման, հարկեր վճարելու և այլ նրբությունների վերաբերյալ։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ակտիվ հարցերի միջոցով դասընթացի մասնակիցներին ներկայցրեց, թե ե՞րբ իրենց աշխատանքը կարող է համարվել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես հաջողել սոցիալական ձեռնարակատիրության ոլորտում և խուսափել խնդիրներից։
Դասընթացի մասնակից Էլիզա Պետրոսյանը, ով եկել էր Վանաձորից և ներկայացնում էր «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ն, նշեց․ «Այս դասընթացի ընթացքում բազմաթիվ նոր գիտելիքներ ստացա, սոցիալական ձեռնարկատիրություն ստեղծելու համար, ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ, և արդյո՞ք մեր ՀԿ-ն այդ հնարավորությունները ունի, թե՝ ոչ։ Այս գիտելիքներս կփոխանցեմ կազմակերպության մյուս անդամներին և արդեն կարողանանք վերջնական արդյունքի հանգել»,-ասաց նա։
«Մեր հասարակական կազմակերպությունը չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և չի զբաղվել դրա առանձնացված հաշվապահական հաշվառման վարմամբ և այս դասընթացի միջոցով հետաքրքիր էր իմանալ հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները՝ ՀԿ ոլորտում»,-նման կարծիք հայտնեց Աննա Հովհաննիսյանը, ով ներկայացնում էր «Համայքային զարգացման և սոցիալական աջակցության կենտրոն» ՀԿ-ն։
Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
[b]Աստղիկ Կարապետյան
Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
09:38 29-11-2017
ՔՀԿ-ները քննարկեցին կամավորության և ձեռնարկատիրության զբաղվելու խնդրահարույց դրույթները
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»