211652_close_icon

Ավետիք Քերոբյանին կալանավորելու միջնորդություն կա, նա մեղադրանքը չի ընդունում. փաստաբան

views-count1072 դիտում article-date 18:34 07-11-2025
Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը: Ավետիք Քերոբյանը պնդում է, որ տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ:

ՔԿ-ից հայտնեցին, որ Վահան Քերոբյանին մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելը և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքներ:
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Քերոբյանի ձերբակալմանն առնչվող գործով նշելով, որ ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, «Ազատության» հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնում է Քերոբյանը այս գործի հետևում, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ բոլորի հարցերին կփորձեն պատասխանել կալանքի միջնորդության մասին դատական նիստից հետո:

Քննչական կոմիտեն Քերոբյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր