3697 դիտում
09:30 25-01-2018
Գեղարքունիքի մարզի ՔՀԿ-ների համար դասընթաց անցկացվեց սոցիալական ձեռնարկատիրության օրենսդրական խնդիրների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 23-ին Գեղարքունիքի մարզում գործող ավելի քան 20 քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներ ծանոթացան օրենսդրական որոշ նրբությունների, որոնք վերաբերում են ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նոր հնարավորությանը։
Դասընթացը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագրի Բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը նշեց, որ այն ուղղված է քաղհասարակության կազմակերպությունների ազդեցիկության բարձրացմանը՝ հանրային քաղաքականությունների մշակման հարցում։
Հակոբ Ավագյանը ներկայացրեց սոցիալական ձեռնարակատիրության օրենսդրական խնդիրները. «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո շատ ՀԿ-ներ ցանկություն են ունենում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն մի շարք խնդիրների են բախվում, երբ անհրաժեշտ է լինում անցնել որևէ հարկման ռեժիմի։ Մասնակիցների համար տարբեր օրինակներով, հարցուպատասխանի միջոցով ներկայացվեցին, թե որ գործունեությունը կարող է համարվել ձեռնարկատիրական։
Նա մասնակիցներին խորհուրդ տվեց ստեղծել առանձին առևտրային ընկերություն, վարել առանցնացված հաշվապահություն, քանի դեռ պետության կողմից հստակեցումներ մտցված չեն, թե ՀԿ-ի որ եկամուտն է համարվելու ձեռնարկատիրությունից ստացված, որ ծախսն է համարվելու ձեռնարակատիրության ուղղված եղել և թե որ եկամուտը ինչ ռեժիմով է հարկվելու.
«Մենք փորձում ենք մեր տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնել: Հետաքրքիր է, եթե մենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվենք, ի՞նչ կերպ պետք է հարկվենք։ Դասընթացում ինձ համար նոր տեղեկություններ կային, հետաքրքիր էր, և արժե, որ նորից լինեն նման հանդիպումներ»,-իր խոսքում նշեց դասընթացի մասնակից «ITM ինովացիոն կենտրոնի» ներկայացուցիչ Սարգիս Կիևյանը։
Արամ Վարդանյանը, ով «Հույսի ձեռք» ՀԿ հիմնադիր նախագահն է նշեց, որ նման դասընթացները արդյունավետ են քաղհասարկության կազմակերպությունների աշխատանքների բարելավման համար․ «Հարկային օրենսդրությունը միշտ փոփոխվում է, բոլորն ունեն նորություններն իմանալու կարիքը։ Շատ փոփոխությունների մասին մենք չենք իմանում։ Նման դասընթացները կարևոր են նրանով, որ բոլորը ճիշտ ներկայացնեն իրենց հաշվետվությունները և խուսափեն բարդություններից»,-նշեց նա։
Դասընթացի ավարտից հետո Հակոբ Ավագյանը առանձին խորհրդատավություն տրամադրեց մասնակիցներին։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»