3242 դիտում
09:38 29-11-2017
ՔՀԿ-ները քննարկեցին կամավորության և ձեռնարկատիրության զբաղվելու խնդրահարույց դրույթները
«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի կարևորագույն նորամուծություններից մեկն այն է, որ այսուհետև ՀԿ-ները կարող են զբաղվել ձեռնարկատիրությամբ։
Նոյեմբերի 27-ին ՔՀԿ-ների կողմից դասընթաց-քննարկում էր կազմակերպվել օրենսդրությամբ նախատեսված նորամուծությունների՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և կամավորների ինստուտի ներդրման վերաբերյալ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։
Ծրագրի գործընկեր Փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը նշեց, եթե նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունը (ՀԿ) պետք է զբաղվի ձեռնարկատիրական գործությամբ, ապա նախևառաջ պետք է այդ ՀԿ-ի կանոնադրությամբ ամրագրվի այդ հանգամանքը։
Նրա խոսքով, հանդիպել են դեպքեր, երբ ՀԿ-ն սկսել է զբաղվել ձեռնարակտիրությամբ առանց կանոնադրությունը փոփոխելու, ինչի հետևանքով խնդիրներ են ծագել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետ։ Ի դեպ, կարևոր է հիշել, որ լիազոր մարմինն այս նոր օրենսդրությամբ ոչ թե արդարադատության նախարարությունն է, այլ ՊԵԿ-ը։
Հակոբ Ավագյանը նշեց նաև, որ ներկայումս բավականին բարդ է հասկանալը, թե որ եկամուտներն են համարվում ձեռնարկատիրությունից ստացված և հարկվում են, իսկ որ եկամուտները՝ ոչ։ Նրա խոսքով, այս հարցի վերաբերյալ նախնական պատասխան է ստացվել, որ ֆինանսների նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որին կարելի է դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և ստանալ խորհրդատվություն այն մասին, թե կոնկրետ եկամուտների դեպքում հարկում կլինի, թե՝ ոչ։
«Project Harmony» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Նունե Ամիրյանը նշեց, որ միջոցառման արդյունքում արժեքավոր տեղեկություններ ստացավ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող Մարատ Ատովմյանը ներկայացրեց նոր օրենսդրությունը՝ կամավորների ներգրավման վերաբերյալ:
Նա ներկայացրեց նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը և դրա շրջանակներում կատարված աշխատանքները։ Ինչպեսև ներկայացրեց, որ ներկայումս ՔՀԿ-ների կողմից ընդունվում են հայտեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում իրականացվող դասընթացներին մասնակցելու համար։
Նշենք, որ այս տարվա մայիսից ի վեր Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լուոռ և Գեղարքունիքի մարզում 457 քաղհասարակության ներկայացուցիչ՝ 376 կազմակերպությունից մասնակցել է դասընթացներին։
Դուք նույնպես քաղաքացիական ակտիվիստ ե՞ք և հետաքրքրված ե՞ք այս դասընթացներին մասնակցությամբ։ Եթե այո, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3951 դիտում
17:31 28-11-2017
Ճամբարակում ՔՀԿ-ները քննարկեցին նոր օրենսդրության խնդրահարույց դրույթները
2283 դիտում
20:02 28-02-2018
Սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն տրամադրվեց ՔՀԿ-ներին
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»