Օլիվյե Ժիրու. «Արսենալը» կարող է հաղթել «Բարսելոնային»
«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Ներկա պահին «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է: Մենք անհամբերությամբ ենք սպասում նրա հետ հանդիպմանը: Այդ խաղերը կտարբերվեն խմբային փուլում «Բավարիայի» հետ դիմակայությունից:
Մեզ անհրաժեշտ է կենտրոնացած լինել և հարյուր տոկոսանոց միասնականությունը: Մենք կփորձենք այդ ամենը ցուցադրել:
«Արսենալը» կփորձի ուրախացնել իր երկրպագուներին: Ինչո՞ւ չհաղթել մրցակցին: Մեր խաղամակարդակը դա թույլ է տալիս:
«Բարսելոնան» ֆավորիտ է: Սակայն այս մրցաշրջանում «Արսենալը» որակյալ խաղ է ցուցադրում ու լավ կազմ ունի», ասել է ֆրանսիացի հարձակվող:
Նշենք, որ «Արսենալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին` Երևանի ժամանակով 23:45-ին: