Լա Լիգայի նախագահ. Սուարեսն ու Գվարդիոլան պետք է պատժվեն
Իսպանիայի առաջնության վերջին տուրում՝ «Ժիրոնայի» հետ խաղում (6:1) Սուարեսը ցանկանում էր դեղին քարտ ստանալ, որպեսզի բաց թողնի առաջնության հաջորդ տուրում «Լաս-Պալմասի» հետ հանդիպումը և հանգիստ մասնակցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հաջորդ խաղին:
«Լուիս Սուարեսը պետք է պատժվի միտումնավոր կերպով դեղին քարտ ստանալու մտադրության համար: Եթե նա ստանար հինգերորդ դեղին քարտը, ապա բաց կթողներ հաջորդ հանդիպումը և կվերադառնար ավելի կարևոր խաղին:
Դա այն չէ, ինչ մենք ցանկանում ենք տեսնել լիգայում: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի Լա Լիգայում խարդախություններ չլինեն:
Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա նա պետք է պատժվի դեղին ժապավեն կրելու համար: Չի կարելի խառնել քաղաքակությունն ու ֆուտբոլը», ասել է Տեբասը:


