211652_close_icon

Սուարեսն իր կարիերան կարող է շարունակել Կոսովոյում

views-count1080 դիտում article-date 19:07 30-06-2014
Կոսովոն ներկայացնող «Հայվալիա» ակումբը «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսին որակազրկման ժամանակահատվածում առաջարկել է հանդես գալ իր կազմում: Այս մասին հայտնում է BBC-ն: Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան չի մտնում ՖԻՖԱ-ի կազմի մեջ, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստի պատիժը չի կարող գործել այդ երկրի տարածքում: «Հայվալիա»-ն հանդես է գալիս Կոսովայի առաջնության բարձրագույն խմբում և Սուարեսին պատրաստ է առաջարկել ամսեկան 1200 ֆունտ աշխատավարձ: Հիշեցնենք, որ Սուարեսն Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար որակազրկվել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացվել է 4 ամիս ժամանակահատվածով:

Նմանատիպ նյութեր