«Ռեալը» Զիդանին փոխարինողների ցուցակ է կազմել
«Ռեալը» մարզիչների ցուցակ է կազմել, որոնք տեսականորեն կարող են «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Զինեդին Զիդանին:
Ակումբում ենթադրում են, որ մրցաշրջանի արդյունքներով ֆրանսիացին ինքը կորոշի. շարունակե՞լ աշխատանքը «Ռեալում»:
Որպես Զիդանի հավանական փոխարինողներ նշվում են Յուրգեն Կլոպի, Մաուրիսիո Պոչետինոյի և Յոահիմ Լյովի թեկնածությունները: Երեքն էլ ներկայումս գործող պայմանագրեր ունեն:
Կլոպը աշխատում է «Լիվերպուլում», Պոչետինոն՝ «Տոտենհեմում»: Իսկ Լյովը մարզում է Գերմանիայի հավաքականը: