211652_close_icon

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 6 տնտեսվարող

views-count2491 դիտում article-date 14:19 27-02-2018
Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 6-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 7-ի դիմումն ուսումնասիրման փուլում է: 2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 236 տնտեսվարող, 164-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: 1. ԵՂԻՍԱԲԵԹ ԱԼՄԱԶՅԱՆ ԱՁ 2. ԿԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՁ 3. «ԻԶԻԼԻՆԿ» ՍՊԸ 4. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ 5. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ 6. «ՎԻՆԹԵՐ ՖԼԱՈՒԵՐ» ՍՊԸ

Նմանատիպ նյութեր