«Տոտենհեմը» պատրաստ է 17-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի համար վճարել 35 մլն ֆունտ
«Ֆուլհեմի» ձախ պաշտպան Ռայան Սեսենյոնը դարձել է «Տոտենհեմի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
Անգլիայի Չեմպիոնշիփում 5-րդ տեղը զբաղեցնող «Ֆուլհեմը» հույս ունի պահել Սեսենյոնին, եթե կարողանա ԱՊԼ-ի ուղեգիր նվաճել: Ակումբը խաղացողի արժեքը գնահատում է մոտ 50 մլն ֆունտ:
Սեսենյոնի հանդեպ հետաքրքրություն ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Տոտենհեմը» իրեն հավակնորդ է համարում տաղանդավոր անգլիացու համար պայքարում և պատրաստ է նրա համար վճարել պահանջվող գումարը:
Սեսենյոնը այս մրցաշրջանում իր ակումբի կազմում մասնակցել է 34 խաղի, դարձել 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: