211652_close_icon
views-count5213 դիտում article-date 21:02 26-02-2018

ԵՊՀ-ն գրքեր կնվիրի Մոսուլի համալսարանի գրադարանին

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, 2014 թ.-ի հունիսից գտնվում էր Իսլամական պետություն խմբավորման վերահսկողության ներքո: 2016 թ.-ի հոկտեմբերին Իրաքի զինված ուժերի կողմից կազմակերպված քաղաքի ազատագրման գործողությունների արդյունքում 2017 թ.-ի հուլիսի 10-ին իրաքյան կառավարությունը պաշտոնապես հայտարարեց Մոսուլի ազատագրման մասին: Մոսուլի ազատագրումից հետո պարզ դարձավ, որ քաղաքի կարևոր նշանակության շատ հաստատություններ ավերվել և թալանվել են: Այդ կարևոր հաստատություններից է նաև ժամանակին մեծ համբավ վայելող Մոսուլի համալսարանը, որի գրադարանային ֆոնդը գրեթե ամբողջությամբ այրվել է: Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնմանն աջակցելու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը արաբագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել է ԵՊՀ-ի կողմից հրատարակված գրքերի նվիրատվություն: Գրքերի հանձման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2018 թ.-ի փետրվարի 27-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում

Նմանատիպ նյութեր