ՌԴ Վորոնեժում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 4 զոհ, 6 վիրավոր
ՌԴ Վորոնեժ քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ դաշնային М-4 «Դոն» մայրուղու 625-րդ կմ հատվածում միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսն ու բեռնատարը:
Բախման հետևանքով 4 հոգի տեղում մահացել են, ևս 6 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նշվում է, որ վթարի պահին ավտոբուսում գտնվել է 20 ուղևոր: