Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Երուսաղեմի հայկական թաղամասում ուլտրաուղղափառ հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ։
Դեպքի տեսագրությունը սոցիալական ցանցերում հրապարակել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։
Նրա տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։
Բալյանը կատարվածը որակել է որպես ատելությամբ լի արարք։
«Երուսաղեմում հակաքրիստոնեական ատելության հողի վրա կատարվող հանցագործություններն ամենօրյա երևույթ են։ Լիակատար անպատժելիություն»,- գրել է լրագրողը։