Կրասնոդարում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 6 զոհ
Կրասնոդարում ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով մահացել է 6 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` կա 24 վիրավոր:
Փրկարարների խոսքերով` Մոսկվայի ժամանակով 01.20-ին տեղեկություն է ստացվել, որ «Դոն» ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: Իրար են բախվել King Long մակնիշի ավտոբուսը և Man մակնիշի բեռնատարը:
Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են: Դեպքի վայրում աշխատում է 56 փրկարար և 18 մարտական հաշվարկ: