211652_close_icon
views-count49012 դիտում article-date 20:20 24-02-2018

Լոռու մարզում բախվել են Ալավերդու ՃՇՇՁ-ի տնօրենի «Porsche Cayenne»-ն ու վանաձորցի գործազուրկի 07-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Գյուլագարակ գյուղի վարչական տարածքում բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Մուկուչ Տիտանյանի վարած «Porsche Cayenne» մակնիշի 202 FF 02 համարանիշի և Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղում հաշվառված 27-ամյա Գագիկ Էմինյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 NQ 237 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Գ. Էմինյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի Կրուգլայա-Շիշկա գյուղի բնակիչ, 58-ամյա Մուգուչ Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Ստեփան Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Կ. Մանուկյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, «Porsche Cayenne»-ի վարորդ Մ. Տիտանյանը աշխատում է Ալավերդու ՃՇՇՁ-ում՝ որպես տնօրեն: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր