Արսեն Վենգեր. Ամեն ինչ որոշում են խաղացողները
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» հաջող մրցելույթներն այս մրցաշրջանում պայմանավորված են խոշոր տրանսֆերներով,այլ ոչ թե՝ թիմի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքով:
«Եթե նայենք «Բարսելոնային», ապա նա հիմա էլ է մնում Եվրոպայի լավագույն թիմը, թեպետ Գվարդիոլան այն լքել է վեց տարի առաջ: Պետք է հասկանալ, որ ֆուտբոլը փոխվել է, և ցանկացած խաղացող կարողանում են գնել միայն ընտրյալ ակումբները:
Մարզիչները կարող են ունենալ իրենց փիլիոփայությունը, սակայն ամեն ինչ որոշում են խաղացողները: «Սիթիին»» հաղթելու համար մենք պետք է մեր խաղամակարդակը ցույց տանք:
Չեմ ցանկանում քննարկել մրցակցի թույլ տեղերը: Այնտեղ չափից դուրս շատ են լավ խաղացողները», ասել է Վենգերը:


