5733 դիտում
09:02 24-02-2018
Մարտի 1-ի սպանությունների անհրաժեշտ բացատրությունը. աղմկալի փաստեր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում մարտի 1-ի թեմայով լսումների ժամանակ աղմկալի փաստեր բացահայտվեցին: Պարզվում է` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մարտի 1-ի գործի վերաբերյալ բացատրության մեջ ՀՀ կառավարությունն այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում կատարված սպանությունների մասին պարզապես նշել է, թե դրանք անհրաժեշտ են եղել` առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ հայտարարել է. «Կառավարությունը պատասխանել է դատարանին, որ անհրաժեշտ են եղել սպանությունները, առանց հիմնավորելու: Պատկերացնո՞ւմ եք»:
«Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2015թ. Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի մեջ իշխանություններն ամրագրել էին մարդուն «բացարձակապես անհրաժեշտության» դեպքում կյանքից զրկելու իրավունքը. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»,- նշված էր նախագծում։
Հետագայում հանրային ճնշման ներքո իշխանությունները, բարեբախտաբար, ընկրկեցին ու նախագծից հանեցին այս նախադասությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2815 դիտում
10:01 01-04-2014
«X գրուպ»–ի սեփականատերը աղմկալի պատմության մեջ է ընկել․ Ժողովուրդ
2555 դիտում
16:37 03-10-2015
Հանցավոր կապեր՝ Ֆրանսիայից Հայաստան. աղմկալի գործի բացահայտման մանրամասները. տեսանյութ
1878 դիտում
09:23 12-09-2014
Հայտնի է դարձել թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը. ՀԺ
Այս բաժնից
1270 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»