Հայտնի է դարձել թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը. ՀԺ
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ «ՀԺ»-ին հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը:
«Մեր հրապարակումներից հետո նա դիմել է ՀՔԾ և ստացել պատասխան: Ըստ այդմ՝ գործը վարում է ՀՔԾ կոռուպցիոն և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը.
«Հույս ունեմ Հակոբյանն առաջիկայում ասուլիս կանի և հանրությանը կպատմի, թե ինչ է արել սպանությունների բացահայտման համար»,- ասել է Փաշինյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։