Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» 2-րդ կիսաեզրափակիչ համերգը. Ուղիղ
                        Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 2-րդ կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում 10 մասնակից պայքարելու են փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար:
2-րդ կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն՝ Սևակ Խանաղյանը, Կամիլը, Հասմիկ Շիրոյանը, Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Ալտերնատիվը, Տյոմը և Մարիամը։
Մրցույթի կանոնների համաձայն՝ նրանցից միայն 5-ը՝ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ, կանցնեն եզրափակիչ փուլ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


