Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչ համերգը. ՈՒՂԻՂ
                        Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում 10 մասնակից պայքարում են փետրվարի 25-ին կայանալիք եզրափակիչում ելույթ ունենալու համար:
Մրցութային առաջին տասնյակում հանդիսատեսին իրենց երգերը կներկայացնեն Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա» բենդը, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելյանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը:
Մրցույթի կանոնների համաձայն՝ նրանցից միայն 5-ը՝ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությամբ, կանցնեն եզրափակիչ փուլ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


