Իվան Ռակիտիչ. Օրերս Ինյեստայի հետ խմում էինք ու դիտում 2009-ին նրա խփած գլոլը «Չելսիին»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը անդրադարձել է իր թիմակիցներ Լիոնել Մեսիին ու Անդրես Ինյեստային:
«Լեոն շատ է աշխատում մարզումներում: Նա միշտ հիանալի մարզավիճակում է, քանի որ մարզումների ժամանակ 100 տոկոսով ուժերը ներդնում է:
Ինչ վերաբերում է Ինյեստային, ապա չեմ ցանկանում, որ նա հեռանա թիմից, քանի որ մեծ նշանակություն ունի մեր համար:
Օրերս ես նրա գինի էի խմում, որի ժամանակ դիտեցինք այն գոլը, որ նա 2009-ին խփեց «Չելսիին»: Նա շատ կարևոր մարդ է իմ կյանքում, իմ մտերիմ ընկերը: Հուսով եմ, որ նա դեռ երկար տարիներ կմնա ակումբում», ասել է Ռակիտիչը: