Տոնի Կրոսը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»
«Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը հաջորդ մրցաշրջանից սկսած կպաշտպանի Մադրիդի «Ռեալ»-ի գույները, հայտնում է Marcaն-ն:
Ներկայումս երկու ակումբները որոշ կետերի շուրջ շարունակում են բանակցություններ վարել: «Արքայական ակումբը» Գերմանիայի հավաքականի խաղացողի համար «Բավարիա»-ին կվճարի 25-30 մլն եվրո: 24-ամյա Կրոսը իսպանական ակումբի 5-ճամյա պայմանագիր կկնքի: Ինչ վերաբերվում է խաղացողի աշխատավարձին, ապա Կրոսը տարեկան կաշխատի 5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Կրոսին հավակնում էին նար «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: