211652_close_icon
views-count17946 դիտում article-date 23:45 16-02-2018

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի աշակերտները այցելեցին վարպետ Բոգդանի արհեստանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Յուրաքանչյուր խաչքար ունի իր զարդանախշը, դարերի խորքը գնացող պատմությունը: Երեխաների հետաքրքրությունը բավարարելու նպատակով, այսօր` փետրվարի 16-ին, Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 4ա դասարանը, դասվար` Շուշան Մայիլյանի հետ միասին այցելեց Վանաձորում հայտնի՝ վարպետ Բոգդանի արհեստանոցը: Արհեստանոցում տիրում էր ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ: Աշակերտները մեծ բավականություն ստացան այցելությունից և հուսով են, որ այն շարունակական բնույթ կկրի: Աշակերտները իրենց շնորհակալությունը հայտնեցին դասվար Շ. Մայիլյանին՝ իրենց օրը հագեցած, գեղեցիկ ու պատմական դարձնելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանեիլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր