3446 դիտում
21:50 16-02-2018
Քննարկվել են իսրայելական Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի հետ համագործակցության հարցերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր հյուրընկալել է Իսրայելի Պետության Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի նախագահ Ժոզեֆ Շեվելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:
Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է ուսումնասիրել Իսրայելի առաջավոր փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առումով և ուրախ են քննարկել համագործակցության հնարավորությունները:
Ժոզեֆ Շեվելը, ներկայացնելով իր ղեկավարած կրթական հաստատությունը, նշել է, որ համագործակցության համաձայնագրեր ունեն աշխարհի մի շարք երկրների, մասնավորապես Չինաստանի, ամերիկյան թվով 34 պետությունների հետ և իրենց առաջարկած ուսուցման ծրագրերի շնորհիվ այդ երկրներին հաջողվել է զգալի աճ և առաջընթաց արձանագրել գյուղատնտեսության ոլորտում: Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտը Հայաստանում համագործակցում է «Սպայկա» ընկերության հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Շեվելը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին առաջիկայում Իսրայել կատարելիք այցի շրջանակում լինել նաև Գալիլեե իստիտուտում` տեղում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:
Որպես առաջին քայլ` Ռոբերտ Մակարյանը խնդրել է հյուրին նախարարություն ներկայացնել ուսուցման, վերապատրաստման ծրագրերի ուղղությունների, դրանց ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկ` հետագա համագործակցության հնարավորություններն առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
17:55 30-05-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցերը
6775 դիտում
19:14 23-11-2017
Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարածքային կառավարման կառույցների 2018թ. ֆինանսավորման հարցերը
2525 դիտում
16:49 23-05-2018
Քննարկվել են Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության հարցերը
Այս բաժնից
316 դիտում
11:16 04-05-2024
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
319 դիտում
10:52 04-05-2024
Արմեն Աշոտյանը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ փաստաբան
403 դիտում
09:52 04-05-2024
Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆ