1518 դիտում
17:55 30-05-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման խնդիրների քննարկմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբեկյանը, այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպման սկզբում Իշխան Կարապետյանը ներկայացրել է ոլորտի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Այնուհետև որոշվել է խիստ վերահսկողություն սահմանել թունաքիմիկատների իրացման կետերի, ինչպես նաև ժամկետանց պարարտանյութերի պահեստավորման, պահպանման, ախտահանման և ոչնչացման գործընթացների վրա:
Բացի այդ, որոշվել է նաև կանոնակարգել թունաքիմիկատների ձեռքբերումը, վաճառքը և օգտահանումը, ինչպես նաև ժամկետանց թունաքիմիկատների փաթեթավորմանն առնչվող հարցերը: Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են համապարփակ ուսումնասիրել առկա բոլոր խնդիրները:
Խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մեկնելու է Արարատի տարածաշրջանում տեղակայված պահեստներից մեկը` դիտարկելու արդյոք կարողությունները բավարար են ժամկետանց թունաքիմիկատներն այնտեղ ժամանակավորապես տեղափոխելու և պահպանելու համար:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2073 դիտում
16:45 05-06-2017
ՍԱՊԾ-ում քննարկվել է ժամկետանց թունաքիմիկատների պահեստավորման հարցը
1179 դիտում
18:46 04-04-2014
Բնապահպանության նախարարությունում քննարկվել են ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացման հարցերը
3367 դիտում
12:21 11-01-2017
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կարկտահարության վնասների կանխարգելման հարցերը
Այս բաժնից
1390 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
799 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին