211652_close_icon
views-count3976 դիտում article-date 17:00 16-02-2018

Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը 83-րդ հորիզոնականը զբաղեցրեց

Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից Միքայել Միքայելյանը հանդես եկավ դահուկավազքի 15 կմ ազատ ոճ մրցաձևում: Միքայելյանը գրանցեց 39:01.4 արդյունքը և զբաղեցրեց 83-րդ հորիզոնականը: Օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33:43.9): Սա Միքայելյանի վերջին մրցելույթն էր Փհենչհան-2018-ում: Հայաստանի մրցելույթները կեզրափակի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա հանդես կգա փետրվարի 22-ին:

Նմանատիպ նյութեր