«Մանկական եվրատեսիլ-2014»-ի հաղթողը Իտալիայի ներկայացուցիչն է, Բեթթին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
Մալթայում ավարտվեց «Մանկական եվրատեսիլ-2014-ը»: Հաղթող է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչը:
Հայաստանը մրցույթում ներկայացրեց 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով: Նա հրաշալի ելույթ ունեցավ և զբաղեցրեց 3-րդ տեղը:
Նշենք, որ մրցույթի մասնակից պետությունները 16-ն էին՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա: