211652_close_icon
views-count6931 դիտում article-date 03:49 22-11-2015

Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2015»-ը. Միկան միավորների տարբերությամբ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

Սոֆիայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը։ Հայաստանի պատվիրակ 12-ամյա Միկան ելույթ ունեցավ 11-րդ համարի ներքո՝ կատարելով Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։ Մրցույթից հետո մեկնարկած քվեարկության արդյունքներով, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով, Միկան ստացավ 176 միավոր եւ գրավեց երկրորդ պատվավոր տեղը։ Նշենք, որ մրցույթում 185 միավորով հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչը: Ահա այն երկրների ցանկը, որոնք քվեարկել են Միկայի օգտին Սերբիա – 10 Վրաստան – 12 Սլովենիա – 10 Իտալիա – 6 Նիդերլանդներ - 12 Ավստրալիա - 10 Իռլանդիա - 8 Ռուսաստան - 12 Մակեդոնիա - 10 Բելառուս - 12 Ուկրաինա - 8 Բուլղարիա – 10 Սան Մարինո – 10 Մալթա – 7 Ալբանիա – 10 Մոնտենեգրո - 7
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր