211652_close_icon

Փհենչհան-2018. Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը

views-count4693 դիտում article-date 22:36 08-02-2018
Վաղը Փհենչյանի «Օլիմպիական ստադիոնում» տեղի կունենա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 15:00-ին:

Նմանատիպ նյութեր