ՊՍԺ-ի նախագահ. Մրցավարը օգնում էր «Ռեալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռեալի» կրած պարտությունից (1:3) հետո դժգոհություն է հայտնել մրցավար Ջանլուկա Ռոկիի աշխատանքից:
«Խաղի արդյունքը արդարացի չէ: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք խաղում, ունեինք գոլային պահեր, բայց սխալներ թույլ տվեցինք:
Մբապեի մոտ խաղից դուրս են արձանագրում, չնայած չկար: Մրցավարի սխալները թանկ նստեցին մեր վրա: Մրցավարը օգնում էր «Ռեալին»:
Այժմ պետք է մտածենք պատասխան խաղի մասին: Մենք տանն ենք խաղալու, մեր մարզադաշտում, մեր երկրպագուների առջև, և կարծում եմ, կարող ենք անցնել այս փուլը: Ամեն ինչ կանենք հաղթելու ու քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: «Ռեալի» համար շատ ծանր է լինելու», ասել է Ալ-Հելայֆին:
Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշել էր, որ մրցավարը պետք է 11 մ. հարված նշանակեց՝ Սերխիո Ռամոսի ձեռքով խաղի համար:



