1605 դիտում
16:06 29-02-2020
«Բժիշկների վրա ճնշումներն անընդունելի են». «ՁԻԱՀ»-ի կենտրոնի աշխատակիցները հայտարարություն են տարածել
Մենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած մասնագետներս, հայցում ենք ձեր ներողամտությունն այս պահին նման ծայրահեղ քայլի դիմելու համար: Այս մասին [url=https://www.facebook.com/AIDScenterRA/posts/1480402758808617]հայտարարություն [/url]են տարածել ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները:
«Սիրելի պացիենտներ,
Մենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած մասնագետներս, հայցում ենք ձեր ներողամտությունն այս պահին նման ծայրահեղ քայլի դիմելու համար։
Դրան մեզ դրդել են որպես մասնագետներ արհամարհված լինելն ու մեր կարծիքը հաշվի չառնելը։ Հավատացնում ենք, որ այդ քայլին գնալը հեշտ չէր մեզ համար։
Սրա նպատակը կառավարության որոշման իրագործման արդյունքում հնարավոր ռիսկերից ձեզ պաշտպանելն է։ Այն ուղղված է նաև ՄԻԱՎ-ից զերծ ծնվելու իրավունք ունեցող երեխաների պաշտպանությանը, ՄԻԱՎ-ով չվարակվելու իրավունք ունեցող մարդկանց պաշտպանությանը, Կառավարության որոշման իրագործման անդառնալի հետևանքների կանխարգելմանը։
Հուսով ենք, որ մարտի 2-ին ժամը 12:00-ին ԱԺ-ում կայանալիք քննարկման ժամանակ ի վերջո կլսվեն մեր մասնագիտական փաստարկները եւ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծման՝ հաշվի առնելով դրանք։
Հորդորում ենք խնդիրն առաջացրած պատասխանատուներին գալ ողջամտության, կառուցողական դաշտ։
Նաև խնդրում ենք չտրվել որոշ պաշտոնատար անձանց սադրանքներին, այլ գործել միայն ձեր իսկ շահերից ելնելով։
Մեկ անգամ ևս կրկնում ենք՝ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ»,- ասվում է հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
2823 դիտում
17:26 15-02-2018
Լրագրողների ահաբեկումը և նրանց նկատմամբ ճնշումներն անընդունելի է. Սվիտալսկի
Այս բաժնից
637 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
946 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան