211652_close_icon
views-count3292 դիտում article-date 16:59 15-02-2018

Կառավարությունը փետրվարի 27-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է փետրվարի 27-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո հրավիրվել արտահերթ նիստ։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հիմնավորել է արտահերթ նիստի անհրաժեշտությունը: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ օրենքներ կան, որոնք պետք է փոփոխվեն և համապատասխանեցվեն Սահմանադրությանը։ Արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշման նախագծում նիստի օրակարգը ներառված չէ:

Նմանատիպ նյութեր