211652_close_icon
views-count987 դիտում article-date 12:51 27-01-2021

Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում փետրվարի 3-ին

Կառավարության առաջարկով փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: Որոշման մեջ ասվում է. «Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2021 թվականի փետրվարի 3-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` 1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ, 2) «Սոցիալական աջակցության մասին« օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Նմանատիպ նյութեր